շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ, 1.3 մլն հայաստանցի կկարողանա ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան

Հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ, 1.3 մլն հայաստանցի կկարողանա ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակության պատգամավորներ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ու Հարություն Հարությունյանն այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն, հանդիպելու են կենտրոնի տնօրենի հետ։ Այս մասին հայտնում է Նարեկ Կարապետյանը։ 

«Հանդիպմանը  քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3000 դեղ, իսկ եվրոպական երկրներում՝ մինչև 25 000։ Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, որովհետև կան սահմանափակումներ։

Այսօր մենք դա ենք քննարկելու, որպեսզի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք, ինչը կիջեցնի գները և կավելացնի առողջապահության որակը»,- ասում է Ն. Կարապետյանը՝ ընդգծելով, որ 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար։ 

  • Կիսվել: