կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համբիկ Սասունյանը դեռ ազատ չի արձակվել. Շահե Աճեմյան

Համբիկ Սասունյանը դեռ ազատ չի արձակվել. Շահե Աճեմյան

Ստիպված եմ մի բացատրություն տալու: Նա դեռ ազատ չի արձակվել ... : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ազատամարտիկ, Խաչակիրներ ջոկատի անդամ, Համբիկ Սասունյանի ընկեր Շահե Աճեմյանը՝ խոսելով այն տեղեկության մասին, համաձայն որի՝ ԱՄՆ -ում ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին դեկտեմբերի 28-ին ներում է շնորհվել ԱՄՆ կառավարության կողմից, և 34 տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել:

Շահե աճեմյանը, մասնավորապես, գրել է. «37 տարի 11 ամիս բանտարկությունից ետք դատարանը ազատ արձակելու վճիր կայացրեց ... սակայն Կալիֆորնիայի օրենքով նահանգապետը ներում պէտք է շնորհէ 90 օրվա ընթացքում .. այժմ թուրքական իշխանություները կատաղի դեմ են կանգնում ազատությունը խանգարելու համար ... իսկ Հայ-Դատի հանցնաժողովը Վաշինկթոնում պայքարում է որպէսի սպիտակ տունը չխոչնդոտէ.....

իսկ ես իմ ընկերոջը 38 տարի է սպասում եմ ....
Հ.Գ պարտավորվեցի սուտը սխալը հստակացնելով հասկացնելու ...

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982թ-ին Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Քոմսթոք փողոցների խաչմերուկում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արքանին գնդակահարելու համար»:

  • Կիսվել: