ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհված հայ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհված հայ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

​                Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության  հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում  է նախաքննություն, հայտնում են ՔԿ-ից:

  • Կիսվել: