կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գլխավոր դատախազը` Նիկոլ Փաշինյանի հարցաքննության մասին

Գլխավոր դատախազը` Նիկոլ Փաշինյանի հարցաքննության մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դաբթյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննության մասին հրապարակումը քրեական գործի շահերին վնասող է փաստ է՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում։

Լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չպատասխանեց նաև այն հարցին՝ արդյո՞ք հրավեր ուղարկվել է հարցաքննության:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել էր քրեական գործ:

Մովսես Հակոբյանը ասուլիսում պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել այսպես ասած «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ` անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։

  • Կիսվել: