ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ ՊԵԿ նախկին նախագահ, նախկին ֆինանսների նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի պաշտպանների հայցը նրան ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

ԱԱԾ-ն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նրանք կալանավորվել են երեք օր անց:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: