ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գաղտնիք չէ, եւ ես միշտ ասել եմ, որ չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում․ Քոչարյան

Գաղտնիք չէ, եւ ես միշտ ասել եմ, որ չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում․ Քոչարյան

Մեղադրանքի ձեւակերպումն ինձ համար պարզ չէ մեղադրանք ներկայացնելու պահից։ Այս մասին այսօր դատական ​​նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Հայկ Ալումյանը Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդություն է ներկայացրել։

Քոչարյանը նշեց, որ քննիչին եւս ասել է մեղադրանքի անհստակության մասին, ինչին նա պատասխանել է, որ պարտավոր չէ բացատրել։

«Գաղտնիք չէ, եւ ես միշտ ասել եմ, որ չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում։ Սա ասում եմ, քանի որ Դուք ինչ-որ կերպ ակնարկեցիք, որ պետք է պարզաբանեք։ Փաստաբաններին եւս ասել եմ, որ պարզ չէ։ Ինչ-որ մեղադրանքներ են, բայց իմ դերն անհասկանալի է։ Փաստաբաններն ասում են, որ իրենք էլ չեն հասկանում։ Փաստաբանները՝ չհասկանալով, ինչպե՞ս պետք է պաշտպանեն»,- հարցր ուղղեց երկրորդ նախագահը։

Քոչարյանը ձեւական համարեց իրավիճակը, երբ դատարանն ու մեղադրող կողմը նույնպես չեն հասկանում, սակայն հարցեր են ուղղում՝ արդյոք հասկանալի է պաշտանությանն ու մեղադրյալին։

«Ուրեմն բաց կա։ Եթե ​​հարց է ուղղվում, ապա այն ենթադրում է պատասխան։ Պատասխան չկա։ Սա է միջնորդության էությունը»,- եզրափակեց Քոչարյանը։

  • Կիսվել: