երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներին

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած Համակարգող խորհրդի նիստին և շնորհակալություն է հայտնել համագործակցության ու ցուցաբերած աջակցության համար:
 
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են Ծրագրի արդյուքները 2023 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին: Լևոն Բալյանը Ծրագրի հիմնական գործընկերների հետ քննարկել է աշխատանքային պլանով առաջիկայում նախատեսված ծրագրերը:
 
Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավաքների ազատության իրավունքին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին և այլ ուղղությունների։
 
Ծրագիրն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

  • Կիսվել: