հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ես մեղք չեմ գործել. Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ես մեղք չեմ գործել. Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

«Ո՛չ, ես մեղք չեմ գործել»: Այս մասին դատական նիստից հետո հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին`արդյոք իրեն վերագրվող մեղքն ընունու՞մ է:

Նշենք, որ այսօր Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում հետաձգվեց:  Հաջորդ դատական նիստը դատավարության կողմերի համաձայնությամբ նշանակվեց նոյմեբերի 22-ին, ժամը 12,30-ին։

Նիստից հետո Լևոն Երանոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, բայց խոստացավ, որ կխոսի ավելի ուշ՝ գործի ընթացքում։

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականին հեղափոխության օրերին Երևանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետևանքով տուժել է մոտ 20 ցուցարար:

  • Կիսվել: