երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Երևանում ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են ինքնասպանությունը. հայտնաբերվել է դանակ (Տեսանյութ)

Երևանում ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են ինքնասպանությունը. հայտնաբերվել է դանակ (Տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները օգոստոսի 15-ին «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն իրականացնելիս  կանխել են ինքնասպանությունը։ 

Ժամը 16։00-ի սահմաններում նկատելով գետնին ընկած քաղաքացու՝ մոտեցել  և տեսել են, որ նրա դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր։  Պարզվել է, որ տղամարդը փորձել էր ինքնասպանություն գործել։

Գվարդիայի ծառայողներն անմիջապես շտապօգնություն են կանչել, նաև ցուցաբերել  են առաջին օգնություն։ Տղամարդը տեղափոխվել է բժշկական կոնտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: