կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում 2 դիակ են հայտնաբերել. մահացածները մայր ու դուստր են

Երևանում 2 դիակ են հայտնաբերել. մահացածները մայր ու դուստր են

Երևանյան բնակարաններից մեկում 2 դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը ժամը 00։40-ի սահմանում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ դիակներ կան։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։

Shamchyan.com–ի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանում։

  • Կիսվել: