շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի նախկին փոխքաղաքապետից կբռնագանձվի շուրջ 350 մլն դրամի կարողություն

Երևանի նախկին փոխքաղաքապետից կբռնագանձվի շուրջ 350 մլն դրամի կարողություն

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ.Ն.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել`  

  • Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը.
  • 19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
  • 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: