Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը մարդու իրավունքների ոլորտի ամենածանր և վտանգավոր խնդիրներից է և պահանջում է պետության անհապաղ ու համակարգային արձագանք
Ազգային ժողովում 2025թ. տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության խնդրին՝ ընդգծելով, որ դրա կանխարգելման, բացահայտման և պատշաճ քննության ուղղությամբ դեռ պահպանվում են լուրջ մարտահրավերներ։
Պաշտպանը կարևորել է միասնական և զգայուն մոտեցման ապահովումը՝ ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ կրթության և մյուս ոլորտներում։
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և հասցեավորման առանձնահատուկ կառուցակարգերի կարևորության վրա։
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և հասցեավորման առանձնահատուկ կառուցակարգերի կարևորության վրա։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բոլոր դերակատարները պետք է առավել զգայունությամբ վերաբերվեն նշված դեպքերին, պետք է բարեփոխվեն կանխարգելման մեխանիզմները, պետք է բացառվի երեխաներին նույնականացնող տվյալների հրապարակումը, հաշմանդամության հանգամանքով պայմանավորված` երեխաների, ծնողների թիրախավորումը, բացառապես այդ հանգամանքը հիմք ընդունելով` անձանց հայտնած տեղեկություններն անարժանահավատ համարելը, մասնագետները պետք է գիտելիք և հմտություն ձեռք բերեն բռնությունը ճանաչելու առնչությամբ, իսկ քննություն իրականացնող մարմինները պետք է տիրապետեն նման գործերի քննության առանձնահատկություններին:


