շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 3 տղամարդու, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի, երկուսը՝ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ էին։ 

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Ձերբակալվածներից 34-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում ունի մարիխուանա։ Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: