շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եղբայրները մասնակցել էին 44-օրյային, սակայն զինվորական գրքույկներում համապատասխան գրառումներ չէին արվել

Եղբայրները մասնակցել էին 44-օրյային, սակայն զինվորական գրքույկներում համապատասխան գրառումներ չէին արվել

Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում:

Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ, մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ գրառումներ չկան։

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին։ Արդյունքում, զինվորական գրքույկներում կատարվել են համապատասպան գրառումները։

  • Կիսվել: