կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը

Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ի գիշերը՝ ժամը 4-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա 2015 թ․սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

  • Կիսվել: