հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դիտավորություն կա, իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է, բայց դիմել են անգործության․ Վարդևանյան

Դիտավորություն կա, իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է, բայց դիմել են անգործության․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանը  ՀՀ համար միշտ միայն լավն է արել, իսկ թե ինչ կատարվում է իր նկատմամբ յոթ ամսվա ընթացքում՝ ոչ միայն վրեժխնդրություն է, ոչ միայն հաշվեհարդար է, ոչ միայն քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումն է, այլ՝ չգիտեմ սա ինչ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Սամվել Կարապետյանն իսկապես առողջական ոչ մի խնդիր չունեցող, ուժեղ հայ տղամարդ է, ով կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որ բացառապես դիտավորությամբ կատարված խնդիրներ են՝ իմ պատկերացմամբ։ Խոսքը թոքաբորբի և Քովիդի մասին է, որն ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է՝ ՔԿՀ-ում պաշտոնյաների գործողության և անգործության մասին»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այդտեղ դիտավորություն կա, իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ իր մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, բայց դիմել են անգործության։

Անդրադառնալով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը՝ Վարդևանյանը նշեց, որ դատավոր Սուրեն Խաչատրյանը ոչ թե ուղիղ բեկանել է տնային կալանքը, այլ՝ վարույթ հարուցելու մասին որոշումը․«Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք, չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում այն, ինչ ինքը կայացրել է»։

  • Կիսվել: