ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Տոնոյանի գործով այսօր հարցաքննվեն Սեյրան Օհանյանը և Ալիկ Միրզաբեկյանը

Դավիթ Տոնոյանի գործով այսօր հարցաքննվեն Սեյրան Օհանյանը և Ալիկ Միրզաբեկյանը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով Հակակոռուպցիոն դատարան պետք է ներկայանան եւ հարցաքննվեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Աժ Հայստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը:

Նշենք, որ Միրզաբեկյանը եւ Օհանյանը ԱԱԾ-ում Տոնոյանի գործով որպես վկա հարցաքննվել են եւ հիմա հերթը դատարանում նրանց հարցաքննությանն է : Հիշեցնենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որը կալանքի տակ է,ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, եւ Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

  • Կիսվել: