Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ դատարանը վերահաստատել է, որ իր հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։



