Դատախազը բողոքարկել է Մելիքսեթ Պողոսյանի որդու արդարացման որոշումը․ պահանջում է նոր քննություն
Դատախազությունը բողոքարկել է Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին, սպանության փորձի մեղադրանքում արդարացման դատավճիռը։
Հանրային մեղադրողը պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանի որոշումը՝ գործով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, իսկ արդարացման դատավճիռը բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ՝ կազմով դատավորներ Նարինե Հովակիմյանի և Արմեն Բեկթաշյանի։



