Դատախազությունը կբողոքարկի Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» ազատ արձակման որոշումը
Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պատշտպան Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։
Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։