չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դատախազները մասնակցել են բաց աղբյուրներից տեղեկությունների ձեռքբերման թեմայով դասընթացին

Դատախազները մասնակցել են բաց աղբյուրներից տեղեկությունների ձեռքբերման թեմայով դասընթացին

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազները և տնտեսագետները 2023 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը մասնակցել են «Բաց աղբյուրներից օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման» թեմայով դասընթացին:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացի նպատակն էր վերապատրաստման ձևաչափով, ի թիվս այլնի, աջակցել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման կարողությունների զարգացմանը:

  • Կիսվել: