երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Դասապատրաստման ժամանակ 6-ամյա երեխային ապտակներ հասցրած կնոջ նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Դասապատրաստման ժամանակ 6-ամյա երեխային ապտակներ հասցրած կնոջ նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

  • Կիսվել: