ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դանակահարություն Գալշոյան փողոցում. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դանակահարություն Գալշոյան փողոցում. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի ժամը 22.05-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Գալշոյան փողոցից կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 35-ամյա տղամարդու է բուժօգնության տեղափոխել: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նրան դանակահարել է 31-ամյա երիտասարդը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա Վիլնյուսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նոր Նորքի բաժին:

31-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

  • Կիսվել: