ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չեմ կարող, ամոթից կմեռնեմ. Քոչարյանը՝ դատավորին

Չեմ կարող, ամոթից կմեռնեմ. Քոչարյանը՝ դատավորին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը ներկայացնելուց հետո Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ելույթով և հայտարարեց, որ այս դատական գործընթացը համարում է թիրախավորված գործընթաց, որտեղ իրեն նշանակել են մեղավոր:

«Հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել Սահմանադրական դատարանի դատավցորները, երբ Ֆեմիդայի կշեռքի մի նժարին դնում են իրենց խոցելիությունը իշպխանությունների, իրավապահների առջև, իսկ մյուս նժարին՝ արժանապատվությունը, արհեստավարժությունը և խիղճը: Կան շենքեր, մարմինների, ինստիտուտներ, որտեղ պետք է իրականացվի արդարադատություն, բայց ինքը՝ արդարադատությունը չկա», -հայտարարեց Քոչարյանը:

Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, Քոչարյանը նկատեց, որ իր համար հասկանալի է՝ նա նույնպես հայտնվել է նման իրավիճակում: Դատավորը սակայն, նկատողություն արեց Քոչարյանին՝ հորդորելով խոսել ըստ էության, ինչը ամբաստանյալ Քոչարյանը ընդունեց:

«Տհաճ է կանգնել այստեղ ու համոզել, որ ես փախչելու, խոչընդոտելու մտադրություն չունեմ: Դա իմ կենսագրության հետ դա չի բռնում և ընդհանրապես, դահլիճի այս հատվածում (ձեռքով ցույց տվեց ամբաստանյալների շարքը, որոնց թվում են՝ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը) նստած են մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքում առաջնորդվել են միայն իրենց արժանապատվությամբ, հայրենասիրությամբ: Սա է փաստը, ով ինչ էլ խոսա, սա մեր կենսագրության մաս է: Ես ամենից շատն եմ շահագրգռված այս դատավարության մեջ, արդար դատավարության մեջ: Բոլորից շատ», -հայտարարեց Քոչարյանը:

Նրա խոսքով, քրեական գործի բնույթն այնպիսին է, որ խոչընդոտելու սուբյեկտ չկա. «Ես չեմ կարող տասը տարի անց փոխել արտակարգ ռեժիմ ներմուծելու մասին իմ հրամանագիրը: Ես չեմ ժխտում՝ այո, ստորագրել եմ, չեմ կարող փոխել: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել՝ ցուցմունքդ մի քիչ փոխի էլի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»:

Ավելի վաղ PrimeNews.am-ը տեղեկացրել էր, որ փաստաբանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին:

  • Կիսվել: