չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չարենցավան քաղաքի 20-ամյա բնակիչը սպառնալիքներով 5.000.000 ՀՀ դրամ է պահանջել համաքաղաքացուց

Չարենցավան քաղաքի 20-ամյա բնակիչը սպառնալիքներով 5.000.000 ՀՀ դրամ է պահանջել համաքաղաքացուց

Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

2022թ.դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Չարենցավան քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի դռան առջև տեսել է տեղադրված թուղթ՝ որի վրա եղել է 5.000.000 ՀՀ դրամի պահանջ, ինչպես նաև այն չվճարելու դեպքում՝ բռնություն գործադրելու, կյանքից զրկելու սպառնալիքներ պարունակող ձեռագիր գրառում: Հաջորդ օրը՝ ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նույն բնակարանի շքամուտքին նմանատիպ գրառումներով թուղթ է նկատել նաև հիշյալ քաղաքացու կինը:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային պլանավորված գործողություններ. առգրավվել են դեպքի վայրի մոտակա տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ է՝ ծնված 2003 թվականին:

Ձեռք   ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:  Վերջինիս մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: