երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բռնություն էր գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ. հայտնաբերվել է հետախուզվողը

Բռնություն էր գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ. հայտնաբերվել է հետախուզվողը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 3-ին Արին-Բերդի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 34-ամյա Յուրա Ա.-ն, որը 2022 թ. օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: