հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ

Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ է ներկայացվել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ նախատեսվում են օրենսդրական երաշխիքներ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար: Այդ դեպքում ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:

Առաջին փոփոխությամբ առաջարկվում է որոշ տույժեր կիրառելիս բացառել մերձավոր ազգականների հետ դատապարտյալի հաղորդակցման իրավունքի սահմանափակումը: Մյուս փոփոխությամբ առաջարկվում է անձին պատժախցում պահելու գործող՝ առավելագույն 15 օրը փոխարինել 14 օրով:

 

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

  • Կիսվել: