երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է

Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է

Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք:

Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Արթուր Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։

  • Կիսվել: