երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել

Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրսբերում, վերամշակում և արդյունահանում, ինչի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս:
 
Ստուգողական գործողությունների արդյունքում քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ավազի կուտակումներ, ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված «ԿամԱԶ» և 2 էքսկավատոր։
 
Բեռնատարի և էքսկավատորների վարորդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
 
Հանգամանքները պարզվում են:
 

  • Կիսվել: