հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արման Բաբաջանյանի մասին Վարդուհի Իշխանյանի հաղորդումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Արման Բաբաջանյանի մասին Վարդուհի Իշխանյանի հաղորդումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի ու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Բոլոր հրապարակումներն ուղարկվել են ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ», -տեղեկացրել է նա: Հիշեցնենք՝ Վարդուհի Իշխանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ իրավապահներին կոչ էր արել ստուգել Արման Բաբաջանյանի ունեցվածքը՝ հարցադրում անելով՝ որտեղի՞ց նրան մեծ առանձնատուն և գումարներ:

«Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, որտեղի՞ց են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն: Դիմում եմ ԱԱԾ-ին՝ թող պարզի նրա կապը օտարերկրյա ծառայությունների հետ», մասնավորապես, գրել էր Իշխանյանը:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին հանդես էր եկել գրառմամբ՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդունել Վարդուհի Իշխանյանից հաղորդում և ստուգել նրա հայտարարությունները:

  • Կիսվել: