երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արդարադատության նախարարը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը

Արդարադատության նախարարը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության հաղորրդմամբ՝ հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և բարձր գնահատել հայ-լեհական համատեղ համագործակցությունը:

Դեսպան  Պյոտր Սկվեչինսկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեհաստանի Արդարադատության նախարարությունը նույնպես ոլորտի բարեփոխումների շեմին է և  պատրաստակամ է աջակցել նախարարությանը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է՝ պրոբացիայի ոլորտում բարեփոխումները շարունակելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ լեհական մասնավոր ընկերությունների հետ ունեցած համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում ներկայումս Հայաստանի դատական համակարգը կարողանում է կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները:  

Նախարարը կարևորել է՝ Հակակոռուպցիոն  եռաստիճան դատարանի գործունեությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցություն սկսելու և լեհական փորձի ուսումնասիրման հարցերը:

Նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, ընդգծել է միջազգային կառույցների՝ Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների՝ այդ թվում Վենետիկի Հանձնաժողովի ու ԳՐԵԿՈ-ի հետ իրականացվող համատեղ աշխատանքները, որի արդյունքում Հայաստանը, 2023թվականին դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:

Նախարարն ու դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: