երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի և ՀՀ-ի քննչական կոմիտեների նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախի և ՀՀ-ի քննչական կոմիտեների նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը նոյեմբերի 27-ին համագործակցության հուշագիր են ստորագրել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հուշագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնելու են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.

  • մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
  • ահաբեկչություն և ծայրահեղականություն,
  • զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,
  • սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
  • կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,
  • մարդկանց առևտուր, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,
  • շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:

Կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով և միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: