Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել դեպքի մասին, որն առերևույթ պարունակում է հանցանքի հատկանիշներ. փաստաբան
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել դեպքի մասին, որն առերևույթ պարունակում է հանցանքի հատկանիշներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
՛՛Արագածոտնի Թեմի անդամներին կամ հիշյալ գործողություններին ներկա գտնվող անձանց խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր՝ հանցանքի առկայության դեպքում հաղորդում ներկայացնելու նպատակով՛՛,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի Թեմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի կողմից:


