Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը: Այս մասին հայտնել է Մանե Թանդիլյանը։
«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։
Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից:
Արթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»,- գրել է Թանդիլյանը։



