չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ

Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։

Տեղի է ունեցել հանդիպում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։

Անահիտ Մանասյանն այցելել է նաև Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում աշակերտների հետ: Քննարկվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև ՄԻՊ հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

  • Կիսվել: