հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՆ-ում քննարկվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ԱՆ-ում քննարկվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը կարևորել է Դիտորդների խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար։
 
Նախանշվել են հետագա համագործակցության կարևոր ուղղությունները, քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կիրառմանը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումներին, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման, անձնակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաև ազատազրկված անձանց հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքի ուժեղացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։
 
Կողմերը կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության ապահովումը, տեղեկությունների փոխանակման ակտիվացումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված համակարգի թափանցիկության բարձրացմանը։
 

  • Կիսվել: