կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ. «Փաստ»

Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Մասնավորաբար, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում, 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը:

Առաջարկվում է Հայաստանում ներդնել կոռուպցիոն ռիսկերի կառավարման համապարփակ մոդելը, որը պարունակում է ներքին և արտաքին գնահատման գործիքների համակցում: Ներքին գնահատումը ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդաբանության և հարցաշարերի հիման վրա համապատասխան մարմինների կողմից գնահատման շրջանակի գործառույթներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի մշակում (բարեվարքության ծրագիր)՝ Հանձնաժողովի մասնագիտական խորհրդատվությամբ և մեթոդական աջակցությամբ:

  • Կիսվել: