ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Աղացած սուրճի մեջ թաքցրած կասկածելի զանգված կալանավորված անձանց խցում.ՔԿԾ

Աղացած սուրճի մեջ թաքցրած կասկածելի զանգված կալանավորված անձանց խցում.ՔԿԾ

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

  • Կիսվել: