հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Ջաֆար Փանահին

21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Ջաֆար Փանահին

21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։

Սա Փանահիի առաջին փառատոնային այցն է 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին, հաղորդում է փառատոնի ֆեյսուքյան էջը։

Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։

  • Կիսվել: