հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զրույցի ավարտին մենք բոլորս գրկախառնվեցինք. Թրամփը պատմել է Փաշինյանի ու Ալիևի հետ իր բանակցությունների մասին

Զրույցի ավարտին մենք բոլորս գրկախառնվեցինք. Թրամփը պատմել է Փաշինյանի ու Ալիևի հետ իր բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մասին:

՛՛Նրանք օվալաձև աշխատասենյակում սկզբում այնքան հեռու էին, որ ես նույնիսկ չէի պատկերացնում, որ կարելի է այդքան հեռու լինել։ Մենք միասին մնացինք, նրանք ավելի ու ավելի մտերմացան, և զրույցի ավարտին մենք բոլորս գրկախառնվեցինք՛՛,-ասել է Թրամփը:

Նշենք, որ իր այս ճեպազրույցի ժամանակ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Թրամփը սպալվել և Հայաստանի փոխարեն Ալբանիա է ասել, իսկ Ադրբեջան բառն արտաբերել է ՛՛Աբերբեյջան՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թրամփի՝ Հայաստանն Ալբանիա անվանելուն:

՛՛Ցանկացած երկրի ղեկավար և ցանկացած մարդ իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների նախագահն արդեն իսկ դա արել է, այդ թվում՝ թվիթերյան իր վերջին գրառման մեջ՛՛,-ասել է վարչապետը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: