ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ԶՊՄԿ-ն Մեծ Բրիտանիայում մասնակցում է «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին

ԶՊՄԿ-ն Մեծ Բրիտանիայում մասնակցում է «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կողմից կազմակերպված «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։
 
 Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։
 
 Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում է որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հետևողականորեն զարգացնելու պատասխանատու հանքարդյունաբերությունը, բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և նպաստելու միջազգային կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաների կայունությանը։
 
Մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ներդրումային հնարավորություններն ու զարգացման պոտենցիալը։

  • Կիսվել: