հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. ՀՀ ԱԳ փոխնախարար

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. ՀՀ ԱԳ փոխնախարար

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Հարցը քննարկման փուլում է, այդ առաջարկը սեղանին է, մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումն այդ առաջարկի շուրջ, բանակցությունների ընթացքում կտեսնենք ինչպես կստացվի»,- ասաց փոխնախարարը։

Փոխնախարարի խոսքով՝ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է ու առաջարկն ուժի մեջ է։

Ըստ Հովհաննիսյանի՝ երկու կողմից բանակցությունները սկսվել են առանց նախապայմանների. «Այստեղ չի կարելի ասել, որ մեր կողմը զիջել է, այս պահին կարևորն այն է, որ բանակցությունները սկսվել են։ Ինչպես կընթանան՝ կտեսնենք, դեռևս շատ շուտ է խոսել դրա մասին»:

  • Կիսվել: