շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել

Զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել

Այս պահին ԴՆԹ հետազոտության, պատերազմի հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով։ Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք էլի տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել՝ կան օբյեկտիվ պատճառներ, կան նաև սուբյեկտիվ պատճառներ։ Եվ ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել։ Եվ մենք պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում»,- ասաց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր։ Եվ 99․9 տոկոսով պատասխանները համընկել են։ «Ես անհետ կորածների ծնողների հետ պարբերաբար հանդիպում եմ, մեր վերջին հանդիպման ժամանակ խոսվեց դեպքի մասին, որը դեռ ընթացքի մեջ է, հույս ունեմ, որ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների տվյալների ճշգրտությունը»,- հավելեց նա։

  • Կիսվել: