երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները չեն․ Քոչարյան

Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները չեն․ Քոչարյան

Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները չեն կամ գեներելաների մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար 44 օր իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«ԳՇ ղեկավարության մի մասը՝ իշխանությունը տապալելու նպատակով, բացահայտ ռազմական հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ բանակը հիմա Պաշտպանության նախարարի գլխավորությամբ պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և Զինված ուժերի ռեֆորմներն անսասան իրականացնելու ուղղությամբ:

«Իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,-եզրափակեց պատգամավորը:

  • Կիսվել: