Զինված մտել են քաղաքապետարան, մի սարսափելի վիճակ է. ելե՛ք, եկեք շրջապատեք քաղաքապետարանը. Գյումրու փոխքաղաքապետի կոչը
Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը։ Այս մասին կոչով է հանդես եկել Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ մանուկյանը։
նա, մասնավորապես, նշել է. «Եկել են ոստիկանության 6–րդ բաժնից, քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարանի շենք, հաթվածահար են արել ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կան, բոլորը վախի մեջ են, մի սարսափելի իրավիճակ է։
Ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ով սիրում է, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Եկեք, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։


