Ժողովուրդը ինչ որոշի, ես այն էլ կանեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկեց
Ժողովուրդը ինչ որոշի, ես կանեմ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու է վարչապետը հնարավոր հաղթանակի պարագայում առաջինը մեկնելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, վարչապետը պատասխանեց՝ առաջինի կամ երկրորդի հարց չի:
«Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ եմ մեկնելու, Փարիզ էլ, Թբիլիսի էլ եմ մեկնելու, ասել եմ, որ հույս ունեմ նաև՝ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում:
Պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց վարչապետը:


