«Ժողովուրդ». Ընդդիմադիրները Ստրասբուրգից շուտ չեն գա հանուն Թովմասյանի դեմ քվեարկելու
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը: Նրանք ԵԽԽՎ մայրաքաղաքում կմնան մինչեւ նստաշրջանի ավարտը եւ Երեւան կվերադառնան հոկտեմբերի 5-ին:
Իսկ, ահա, հայկական պատվիրակությունում իշխանական թեւը ներկայացնողները ավելի շուտ կվերադառնան, որպեսզի ամեն կերպ մասնակցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: