Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումներ
Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումները։Այդ մասին, մասնավորապես, Բաքու կատարած այցի ժամանակ Trend գործակակությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։
Նա նշել է, որ ՄԽՄ-ն տեղյակ է տարածաշրջանի վերջին զարգացումներին, Ադրբեջանի և իր հարևանների հարաբերություններին, և որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն` անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել։
«Ես քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից: Այս փուլում մենք ձգտում ենք սկզբունքային համաձայնության հասնել, որ ՄԽՄ-ն երկու երկրներին խորհրդարանական մակարդակով հարթակ կտրամադրի անկեղծ և ազնիվ ձևով համախմբվելու և քննարկելու այն հարցերը, որոնք լուծելու դեպքում կարող են օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Մենք նախատեսում ենք քննարկումների հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրագույն ղեկավարությանը: Մենք հավատում ենք խորհրդարանական դիվանագիտությանը, որը լրացնում է ավանդական ձևը.գործադիր իշխանությունների կողմից արծարծված դիվանագիտության ավանդական ձևը»,- ասել է ՄԽՄ-ի գլխավոր քարտուղարը։
Չունգոնգն ընդգծել է, որ ինքը լի է եռանդով իրականացնելու այն նախաձեռնությունը, որն առաջ է քաշել ՄԽՄ-ն։
«Ես կհրավիրեմ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային Ժնև՝ բանակցություններ վարելու Հայաստանի գործընկերների հետ՝ մշտական երկխոսության այս հարթակի ստեղծման օրակարգում առաջ շարժվելու համար։ Հուսով ենք, որ կկարողանանք կազմակերպել նման հանդիպում Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա մոտավորապես այս տարվա մարտի 23-ից 27-ը։ Մենք ցանկանում ենք խորհրդարանականներին հրավիրել հանդիպման սկզբում ոչ պաշտոնական ձևաչափով՝ իսկապես խոսելու հրատապ հարցերի մասին, որոնք կռվախնձոր են երկու երկրների միջև, և այս կերպ մենք կարող ենք հասնել ավելի լավ փոխըմբռնման երկու երկրների խորհրդարանների միջև, այնուհետև մենք կարող ենք փորձել ստեղծել նպաստավոր միջավայր երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների հաջող արդյունքի համար», – ասել է նա։
Չունգոնգը պարզաբանել է, որ ՄԽՄ-ի նախաձեռնության նպատակը երկու պետությունների միջև բանակցությունների միջոցով իշխանությունների արածը կրկնօրինակելը չէ։