չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ժամանակն է կանգնելու քաղաքի կողքին, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանի ուղերձը գյումրեցիներին

Ժամանակն է կանգնելու քաղաքի կողքին, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանի ուղերձը գյումրեցիներին

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը է հղել Գյումրու ժողովրդին՝ կոչ անելով չլռել. 

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,  ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։

Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում

  • Կիսվել: