հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ժամանակ»․ «Լվացքատուն»՝ Գալուստիչի համար. Գոյություն չունեցող մարդիկ և ծառայություններ՝ համատիրությունում

«Ժամանակ»․ «Լվացքատուն»՝ Գալուստիչի համար. Գոյություն չունեցող մարդիկ և ծառայություններ՝ համատիրությունում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը օրերս անդրադարձել էր «Ֆիզիկոս» համատիրությանը, որի պաշտոնական թվերում բացակայում են և՛ հավաքված վարձավճարները, և՛ այն վարձու աշխատողները, որոնք իբր բնակչությանը մատուցել են ծառայություններ, ստանալով գումարներ։

Պարզվում է՝ «Աջափնյակ 5» համատիրությունը ընդհանրապես եղել է «լվացքատուն», որով անցել են բազմաթիվ գոյություն չունեցող մարդիկ և ծառայություններ, իսկ նրա ղեկավար Հակոբիկը հայտնի է որպես Արման Սահակյանի համար աշխատող։

Նկատենք, սակայն, որ համատիրությունների այս գործելակերպը, ցավոք, դեռ չի ստացել իրավական գնահատական»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: